Սեպտեմբերի 11-ը՝ արհավիրքից 17 տարի անց
Monday, November 30, -1Ուղիղ 17 տարի առաջ սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների թիրախի վերածվեց նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը։ Ամերիկյան ավիաուղիներին պատկանող 77-րդ թռիչքի հափշտակված օդանավը հարվածեց Պենտագոնի շենքին, ինչի արդյունքում զոհվեցին օդանավի բոլոր ուղեւորները եւ պաշտպանության նախարարության 125 աշխատակիցներ։ Վերապրածներն այդ օրը հիշում են որպես մղձավանջ։
Պենտագոնի հիշատակի հիմնադրամի նախագահ Ջեյմս Լեյչակն այդ օրը կորցրել է իր կրտսեր եղբորը։
Այսօր նա այս պաշտոնը զբաղեցնում է որպես հարգանքի տուրք իր եղբոր ու մյուսների համար։ ՝՝Մենք երբեք չպետք է մոռանանք այդ օրը ու միշտ պիտի հիշենք նրանց, ովքեր այդ օրը հեռացան մեզնից՛՛, ասում է նա։
Պենտագոնին հարող հատվածում կառուցված հիշատակի պուրակը սկսվում է այստեղից, որն արձանագրում է 2ՕՕ1 թվական, սեպտեմբերի 11, առավոտյանը ժամը 9 անց 37 րոպե՛՛։
Թռչող թեւերի նմանվող հուշարձաններից յուրաքանչյուրը կառուցված է մեկ զոհի համար։ 1998 թվականին ծնված երեք տարեկան Դանայի հուշարձանն է սա, որն այդ օրը ճամփորդում էր ծնողների հետ այդ օդանավով։ Նստարանի տեսքով կոթողն ուղղված է ընդդեմ Պենտագոնի, իսկ հետեւում երկինքն է։
Այստեղ է նաեւ Ջեյմս Լեյչակի եղբող՝ Դեյվիդին նվիրված կոթողը՝ 1961 մակագրությամբ, որը խորհրդանշում է նրա ծննդյան տարեթիվը։ Առջեւում նորից Պենտագոնն է, հետեւում՝ երկինքը։
Ինչպես հիշատակի հիմնադրամի նախագահն է պատմում, ընդհանուր ուղղությունը տանում է դեպի Պենտագոն, դեպի այն հատվածը, որին հարվածել էր հափշտակված օդանավը։ Հուշակոթողի հեղինակները զոհված անձանց հարազատների խնդրանքով են հուշակոթողը կառուցել հենց այս հատվածում, որպեսզի այն ավելի լավ ընդգծի այդ օրվա արհավիրքը։ Պենտագոնի սեպտեմբերի 11-ի հիշատակի հիմնադրամն այժմ միջոցներ է հայթայթում՝ այցելուների կենտրոն հիմնելու համար, որպեսզի նրանց ներկայացվեն իրենց կյանքն այդ օրը կորցրած անձանց մասին պատմություններ։ Դրամահավաքին կարելի է մասնակցել նաեւ այցելելով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի գլխավոր էջը։
Source: https://www.amerikayidzayn.com/a/4567096.html