Հայ միլիարդատերերի բարդ ճակատագիրը Ռուսաստանում
Monday, November 30, -1Այսօր Ռուսաստանի տնտեսական գլխավոր նորությունը Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան) պատկանող «Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ի վաճառքն էր ՎՏԲ բանկին: Գալիցկին ասել է, որ դա եղել է բարդ որոշում:
Ափսոսանքը, որով խոսում էր Գալիցկին, վկայում է, որ հարկադրված է վաճառել Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերության բաժնեմասը:
Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ:
Մասնավորապես, 2011 թվականին Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը գնել է Սբերբանկը:
2017 թվականի սեպտեմբերին «Օտկրիտիե» բանկը գնել է Դանիիլ Խաչատուրովի Ռոսգոսստրախի՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերը: Դրանից առաջ ձերբակալվել եւ բանտում մահացել էր Լեւոն Հայրապետյանը, ով անցնում էր Բաշնեֆտի «գործով», եւ պարզ չէ, թե ում են անցել նրա ակտիվներն ու ֆինանսները:
Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը «հաստատվել» են Հայաստանում եւ խոշոր նախագծեր են իրականացնում: Ռոսգոսստրախ Արմենիան մինչ օրս գործում է Հայաստանում, չնայած պարզ չէ, ընկերությունը դեռ պատկանում է Խաչատուրովին, թե ոչ: Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ մտադիր է Կրասնոդարի երկրամասում զարգացնել երիտասարդական ֆուտբոլը:
Սամվել Կարապետյանը, Դանիիլ Խաչատուրովը եւ Սերգեյ Գալիցկին ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլի ցուցակում»: